Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աղն անփոխարինելի է

Աղն անփոխարինելի է

Ե՞րբ մարդն առաջին անգամ աղ ճաշակեց, որտե՞ղ եւ ինչպե՞ս, ոչ ոք չգիտի (խոսքն, իհարկե, բոլորիս հայտնի կերակրի աղի մասին է)։ Հնարավոր է, որ նախամարդը նկատել է, թե ինչպես վայրի կենդանին սպիտակ քար է լիզում ու, հետեւելով նրա օրինակին, ինքը նույնպես ճաշակել եւ ճանաչել է աղը։

 

Մարդիկ աղահանքերը որոնել եւ շահագործել են հնագույն ժամանակներից ի վեր։ Հին աշխարհում աղ ստանալու համար գոլորշիացնում էին ծովի ջուրը։ Կենտրոնական Աֆրիկայի բնակիչների համար աղն անհիշելի ժամանակներից ի վեր ծառայել է որպես ապրանքափոխանակության միավոր։

 

Որոշ երկրներում աղն ավելի թանկ է գնահատվել, քան երկաթը եւ արծաթը։ Եվրոպայում այն դրամի դեր է կատարել անգամ 19-րդ դարում։ 1286թ. Չինաստան այցելած Մարկո Պոլոն վկայում է, որ այնտեղ աղից դրամներ են պատրաստել։ Հայտնի է, որ Կեսարի բանակում զինվորների աշխատավարձը տրվում էր աղով։ Աղի պակասը չլրացնելու դեպքում ողնաշարի մկանների դող է առաջանում։

 

Փորձերը ցույց են տվել, որ աղից ամբողջովին զրկված շունն ապրում է միայն մի քանի շաբաթ։ Աղին փոխարինող ոչինչ չկա, ինչպես եւ ջրին։ Աղի ֆիզիոլոգիական պահանջը մարդու մոտ մեծ չէ՝ օրական 10 գրամ, սակայն ամենահամեղ կերակուրն անգամ առանց աղի անհամ է։ Թերեւս, խնդիրը միայն համը չէ. աղն անհրաժեշտ է օրգանիզմում ճիշտ նյութափոխանակության համար։ Առանց աղի խաթարվում է մարդու նորմալ կենսագործունեությունը։

 

Աղի քաղցը կործանարար է թե՛ մարդու, թե՛ կենդանիների համար։ Ամերիկացի գիտնականները հաշվել են, որ կերակրի աղն ունի 14000 կիրառություն։ Գոյություն ունի աղի օգտագործման եւս մեկ անսովոր եղանակ. ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգի Իտակու քաղաքից դեպի օդանավակայան տանող խճուղին այժմ «աղուղի» է։ Այն պատված է աղի բլոկներով եւ 20 տարում մաշվելու նշաններ ցույց չի տվել։

Հեղինակ. Անդրանիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ